Ընթացիկ ուսումնական տարվա աշնանային արձակուրդները կմեկնարկեն՝ 1-ին դասարանցիների համար հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 1-ը ներառյալ, մյուս բոլոր դասարանների համար՝ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանը։